Մեծ Բրիտանիայում սկսվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունները
Դեկտեմբերի 12-ին Միացյալ Թագավորությունում սկսվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Երկրում ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին: Ակնկալվում է, որ ընտրատեղամասերը փակվելուց անմիջապես հետո կհրապարակվեն ընտրությունների էքզիթ-փոլի նախնական արդյունքները: Խորհրդարանի ստորին պալատում կընտրվի 650 պատգամավոր՝ Անգլիայում 553 ընտրատարածքներից, Շոտլանդիայում՝ 59, Ուելսում՝ 40 և Հյուսիսային Իռլանդիայում՝ 18 ընտրատարածքներից: Կառավարություն կազմելու իրավունքը կստանա այն կուսակցությունը, որը մեծամասնություն կունենա Համայնքների պալատում: Չորեքշաբթի երեկոյան YouGov սոցիոլոգիական ընկերության կողմից հրապարակված հասարակական կարծիքի տվյալների համաձայն, Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության իշխանության մնալու շանսերը գնահատվում են ամենաբարձրը: Հարցվածների 42,6%-ը պատրաստ է քվեարկել վարչապետ Բորիս Ջոնսոնի օգտին։ Հաշվի առնելով ընտրական համակարգի առանձնահատկությունները, 339 մանդատ ունեցող Համայնքների պալատում նրանք կպահպանեն տեղերի մեծամասնությունը: Հարցմանը մասնակցել են 105.6 հազար մարդ։ Հիմնական ընդդիմադիր ուժը «Լեյբորիստական կուսակցությունն» է, որը կզբաղեցնի 231 տեղ՝ ստանալով ձայների 33,8%-ը: Այնուամենայնիվ, YouGov-ը չի բացառում, որ կողմերը իրականում կստանան սպասված տեղերից ավելի քիչ, և արդյունքում՝ կողմերից ոչ մեկը չի կազմի մեծամասնություն: Նմանատիպ իրավիճակը, որը Մեծ Բրիտանիայում հայտնի է որպես «կասեցված պառլամենտ», սպառնում է պահպանել անորոշությունը Brexit-ի հարցում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24