Ինտիմ կապի մասին լռելու դիմաց տղամարդը կնոջից պահանջել ու ստացել է միլիոնավոր դրամների գումար և ոսկի
Դեկտեմբերի 4-ին մի կին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկով ծանոթացել է Հրազդանի բնակիչ մի տղամարդու հետ, որի հետ հետագայում ինտիմ կապ են ունեցել։ Այնուհետև տղամարդը կնոջ մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու, ինչպես և կնոջ երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել ու ստացել է ընդհանուր 3,000,000 դրամի ոսկյա զարդեր և 9 միլիոն 660 հազար դրամից ավելի գումար։ Նույն սպառնալիքով օրերս պահանջել է նաև 1,700,000 դրամ։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում՝ Հրազդանի բնակիչը պահանջած 1,700,000 դրամը ստանալու պահին բռնվել ու բերման է ենթարկվել գլխավոր վարչություն։ Տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Շորթված գումարը հայտնաբերվել է։ Հանգամանքները պարզվում են։ |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
31718.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
35418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
53917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
62317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
86516.04.2024, 16:06