Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 30 մարտի, 2024 թ.

Թուրքիան սպառնում է փակել ամերիկյան «Ինջիրլիք» բազան

867
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ., 15:35
Թուրքիան սպառնում է փակել ամերիկյան «Ինջիրլիք» բազան

Եթե Վաշինգթոնն Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանի, ապա Թուրքիան պատասխան միջոցներ կձեռնարկի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է Anadolu գործակալությունը: «ԱՄՆ Կոնգրեսի անդամները պետք է հասկանան, որ Անկարային չեն կարող պարտադրել ուրիշի կամքը։ Մենք կիրագործենք ամենավատ սցենարը և որոշում կկայացնենք: Եթե ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանի, ապա օրակարգում կհայտնվի «Ինջիրլիք» և «Քյուրեջիք» ռազմակայանների փակման հարցը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: