Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Facebook-ը հրաժարվել է ԱՄՆ իրավապահներին տրամադրել օգտատերերի գաղտնագրված տվյալները․ NYT

1938
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ., 10:30
Facebook-ը հրաժարվել է ԱՄՆ իրավապահներին տրամադրել օգտատերերի գաղտնագրված տվյալները․ NYT

Facebook սոցիալական ցանցն ԱՄՆ արդարադատության նախարար Ուիլյամ Բարին նամակով տեղեկացրել է, որ իրավապահներին չի տրամադրի իր մեսենջերներում գաղտնագրված հաղորդագրությունների հասանելիությունը, գրում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով տվյալ նամակը, որը հայտնվել է The New York Times թերթի տրամադրության տակ: Ընկերությունը նշում է, որ ամերիկյան իշխանությունների մուտքը դեպի բեքդոր (խմբ․՝ back door- հետևի դուռ, հետևի մուտք) իրենից ներկայացնում է խոցելիություն, որը կանխամտածված է կայքի մշակողների կողմից՝ սարքավորումների կամ տեղեկատվության անթույլատրելի մուտք ստանալու համար, որը, սակայն, բացասաբար կանդրադառնա ընկերությանը պատկանող մեսենջերների օգտատերերի անվտանգության վրա:
«Բեքդորը, որի մուտքը հայցում են իրավապահ մարմինները, նվեր կլինի հանցագործների, հաքերների և ռեպրեսիվ ռեժիմների համար, նրանց հնարավորություն կտա մուտք գործել մեր համակարգեր, ինչպես նաև կդարձնի մեր պլատֆորմներն օգտատերերի համար ավելի խոցելի»,- նշվում է նամակի տեքստում: