Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ երեխաների ապօրինի որդեգրման գործով․ Ֆրանսիայից մարդիկ կգան՝ հարցաքննության․ «Ժողովուրդ»

254
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ., 09:15
Մանրամասներ երեխաների ապօրինի որդեգրման գործով․ Ֆրանսիայից մարդիկ կգան՝ հարցաքննության․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը շարունակում է բացառիկ մանրամասներ ներկայացնել ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 15-ին հրապարակված՝ օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործից:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով ձերբակալվել է մի կին, որի անունը, նախաքննական գաղտնիությամբ պայմանավորված, չենք հրապարակում: Բանն այն է, որ ձերբակալված կնոջ հայտնած տվյալներն իրավապահներին հնարավորություն են տալու քրեական գործով մի շարք բացահայտումներ անել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել նաեւ այն մասին, որ սույն քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմինը Ֆրանսիայից մի շարք անձանց է հրավիրել Հայաստան՝ հարցաքննության: Մեկնաբանության համար օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ նախաքննության այս փուլում քրեական գործով որեւէ տեղեկություն հրապարակման ենթակա չէ»:

Մանրամասները՝ թերթի համարում: