Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.

ՊԵԿ բիզնեսմեն պաշտոնյաները. հաշվապահական ընկերություն ունի նաև Դավիթ Անանյանը. «Ժամանակ»

186
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ., 09:10
ՊԵԿ բիզնեսմեն պաշտոնյաները. հաշվապահական ընկերություն ունի նաև Դավիթ Անանյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ՊԵԿ աշխատակիցները պաշտոն զբաղեցնելով հանդերձ՝ անթաքույց բիզնեսով են զբաղվում, բազմիցս ենք կոնկրետ օրինակներով գրել։ Այդ հրապարակումները, սակայն, որևէ հետևանք չեն ունեցել՝ այն բացառությամբ, որ այդ պաշտոնյաները ֆեյսբուքյան իրենց էջերից կամ այլ հարթակներից հեռացրել են բիզնեսի սեփականատեր լինելու մասին նշումը։

Օրերս մեզ հանդիպեց հերթական օրինակը։ Մասնավորապես՝ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների գլխավոր հարկային տեսուչ Գոհար Բոստանջյանը նաև «Աննուշա» գեղեցկության սրահի տնօրենն է։ Տեղեկատվությունը կարելի է գտնել նաև «Սփյուռ» տեղեկատվական համակարգում։ Գոհար Բոստանջյանը նաև հաշվապահական ընկերություն ունի, որը, սակայն, գրանցել է ամուսնու՝ Ստեփան Փաշայանի անունով։

Առհասարակ հարկայինում, հարկայինի աշխատակիցների մոտ ընդունված է հաշվապահական ընկերություններ բացել և իրենց ընկերություններով տնտեսվարողների հարցերը լուծել հարկայինի հետ, որ համ գայլերը կուշտ լինեն, համ գառները ողջ մնան։ Նման հաշվապահական ընկերություն ունի նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը»։

Մանրամասները՝ թերթի համարում: