Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին

893
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 17:10
Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետության, Սևաստոպոլի, Սև և Ազովի ծովերի ջրային տարածքներում ռազմականացման խնդրի վերաբերյալ» բանաձևը, գրում է Российско-Армянское информационное агентство-ն: Այս բանաձևը դատապարտում է ՌԴ-ի կողմից Ղրիմի ու Սևաստոպոլի շրջափակումը:
Բանաձևին կողմ է քվեարկել 63 երկիր, դեմ՝ 19, այդ թվում Հայաստանը: Ձեռնպահ է մնացել 66 երկիր:

Հայաստանից բացի՝ բանաձևին դեմ են քվեարկել Բելառուսը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը, Ղրղզստանը, Սերբիան, Վենեսուելան և Սիրիան: