Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Բլումբերգը հայտնել է՝ ինչ կաներ, եթե դառնար ԱՄՆ նախագահ

2326
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 21:50
Բլումբերգը հայտնել է՝ ինչ կաներ, եթե դառնար ԱՄՆ նախագահ

Ամերիկացի միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ դառնալու դեպքում մտադիր է Միացյալ Նահանգները վերադարձնել Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին, գրում է ТАСС գործակալությունը:
«ԱՄՆ նախագահի պաշտոնում՝ որպես առաջին քայլ, ես կվերադառնամ փարիզյան համաձայնագրին»,- գրել է Բլումբերգը Twitter-ի իր էջում:
Բլումբերգը նաև նշել է, որ մտադիր է մասնակցել Մադրիդում կայանալիք՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի 25-րդ համաժողովին:
2017-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Փարիզի կլիմայի համաձայնագրից դուրս գալու մասին: Փաստաթուղթն ստորագրվել էր 2015-ին մոտ 200 երկրների կողմից: Համաձայնագրի համաձայն՝ պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն շրջակա միջավայրի արտանետումները նվազեցնելու համար, որպեսզի 2100-ին կանխվի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումն ավելի քան երկու աստիճանով: