Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Twitter-ը հրապարակել է այս տարվա ամենաքննարկվող թեմաները

1425
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 22:40
Twitter-ը հրապարակել է այս տարվա ամենաքննարկվող թեմաները

Twitter սոցիալական ցանցն ամփոփել է 2019-ի արդյունքները՝ առանձնացնելով առավել քննարկվող թեմաները, գրում է РИА Новости գործակալությունը:
Ամենից շատ խոսվող նորությունների անվանակարգում առաջին հորիզոնականում է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը, որը տեղի ունեցավ ապրիլի 15-ին: Երկրորդ տեղում է «Ռեյվա դարաշրջանի սկիզբը» հեշթեգը։ Ճապոնիայում մայիսի 1-ին կայսեր Նարուհիթոն լիազորությունները ստացել է այն բանից հետո, երբ ապրիլի 30-ին հանգստի անցավ 85-ամյա Ակիհիթոն: Եռյակը եզրափակում են Վենեսուելայի ցույցերը, երբ հունվարին ընդդիմադիր Խուան Գուաիդոն անօրինական կերպով իրեն հռչակեց պետության ժամանակավոր ղեկավար: Ամենաքննարկվող թեմաներից են եղել նաև Brexit-ը, վերջին մի քանի տասնամյակի ընթացքում Ճապոնիայում մոլեգնող ամենաուժեղ թայֆունը՝ Հագիբիսը, Ամազոնի անձրևային անտառներում բռնկված հրդեհները, բողոքի ակցիաները Հոնկոնգում, կլիմայական ցույցերը, Նոր Զելանդիայի եկեղեցու ահաբեկչությունը և ԱՄՆ-ում Դեմոկրատների նախընտրական բանավեճերը:
2019-ին ամենաքննարկվող անձանց ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ապա Բարաք Օբաման և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Ինչպես նաև Բրազիլիայի նախագահ Ժեյեր Բոլսոնարուն և ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բեռնի Սանդերսը և Ջո Բայդենը: Քննարկվող անձանց ցանկում են հայտնվել նաև Հիլարի Քլինթոնը և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը: Ամենաքննարկվող անձանց տասնյակը եզրափակում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: