Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ռուսական ORSIS-ը դուրս է եկել Հայաստանի զենքի մատակարարների «սև ցուցակից»

747
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 16:20
Ռուսական ORSIS-ը դուրս է եկել Հայաստանի զենքի մատակարարների «սև ցուցակից»

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, ով ներկայացնում է ռուսական ընկերության շահերը, հայտարարել է, որ դատարանի որոշմամբ ռուսական ORSIS («Պրոմտեխնոլոգիա») զենք արտադրող ընկերությունը դուրս է եկել Հայաստանի մատակարարների «սև ցուցակից»:

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց մեր հայցը և կասեցրեց Հայաստանի ֆինանսների նախարարության որոշումը՝ ընդդեմ ORSIS-ի, նաև հանեց «սև ցուցակից», որը հնարավորություն չէր տալիս մասնակցել պետական գնումներին»,- հայտարարել է Ալեքսանդր Սիրունյանը, գրում է RIA Novosti գործակալությունը: