ԱՄՆ ռազմական բյուջեն պատժամիջոցներ է սահմանել ռուսական երկու գազատարի դեմ
![]() ԱՄՆ Կոնգրեսը Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի դեմ պատժամիջոցներ է սահմանել 2020 թվականի ռազմական բյուջեում: Մասնավորապես, սահմանափակումներ կկիրառվեն «Հյուսիային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազատարի խողովակաշարերի կառուցման համար: Բյուջեի առաջարկվող հիմնական պարամետրերը հրապարակվել են Սենատի զինված ծառայությունների հանձնաժողովի կայքում, գրում է «РБК» կայքը: Բացի այդ, բյուջեի նախագծով Կոնգրեսի հետ համաձայնեցված ԱՄՆ պաշտպանական բյուջեն արգելում է Թուրքիային փոխանցել ամերիկյան F-35 կործանիչները։ Ռազմական բյուջեում «Հյուսիսային հոսք–2»-ի նկատմամբ սահմանափակումների ներառումը նախկինում բացատրվում էր այն փաստով, որ այդ պատժամիջոցների մասին առանձին օրենք մշակելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ: Բայց դա, ըստ ամերիկացի օրենսդիրների, պետք է սահմանափակումներ սահմանվեն հնարավորինս արագ՝ խողովակաշարի ավարտը բարդացնելու համար: Նշվում է, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի ձեռքբերումը կարևոր գործարք է, որի համար ԱՄՆ-ն նախագահը պետք է պատժամիջոցներ սահմանի։ Ինչպես դեկտեմբերի սկզբին հաղորդել է Bild պարբերականը, Պենտագոնի բյուջեի նախագծում նշված սահմանափակումները կարող են վերաբերել նաև շվեյցարական Allseas ընկերությանն, որը մասնագիտացած է ջրի տակ գտնվող խողովակների և մալուխների տեղադրման ոլորտում: «Հյուսիսային հոսք-2» գազատարն անցնում է Բալթիկ ծովի հատակով՝ Ռուսաստանից դեպի Գերմանիա: Ռուսաստանից և Գերմանիայից բացի, այս նախագծին մասնակցում են նաև Ֆինլանդիան, Շվեդիան և Դանիան: «Թուրքական հոսք» գազատարի արժեքը շուրջ 2 միլիարդ դոլար է, իսկ գազատարի երկարությունն ավելի քան 900 կմ, որից 660 կմ հատվածն անցնելու է Ռուսաստանի տարածքով, իսկ մնացած մասը՝ Թուրքիայի տարածքով: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
