Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

751
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 14:10
Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

Կյանքի 84-րդ տարում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, հայտնում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում անելով նրա շրջապատի մի աղբյուրի:

Ըստ РЕН ТВ հեռուստաընկերության, Լուժկովը մահացել է Մյունխենի կլինիկայում, որտեղ նա ենթարկվել է սրտի վիրահատության:1992 թվականի հունիսից մինչև 2010 սեպտեմբերի 28-ը Լուժկովը եղել է Մոսկվայի քաղաքապետը: 2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նրան պաշտոնաթող արեց «վստահության կորստի պատճառով»: