ԱՄՆ-ում հրապարակվել են Աֆղանստանում ռազմական գործողությունների վերաբերյալ նախկինում գաղտնի փաստաթղթեր
The Washington Post պարբերականը հրապարակել է նախկինում գաղտնի պահվող փաստաթղթերը՝ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողությունների վերաբերյալ: Փաստաթղթերից երևում է, որ Սպիտակ տունն ամերիկյան հասարակությունից թաքցրել է ճշմարտությունն Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ իրական վիճակի մասին: «Աֆղանստանում 18 տարի տևած ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները միտումնավոր կեղծ հայտարարություններ են արել և թաքցրել այն ակնհայտ փաստը, որ անհնար է հաղթել այս պատերազմում»,- գրում է պարբերականը: Հաղորդվում է նաև, որ Քաբուլում և Սպիտակ տանն ԱՄՆ ռազմական հրամանատարությունը հաճախ աղավաղում էին վիճակագրությունը, որպեսզի հասարակության մեջ տպավորություն ստեղծվի, որ Միացյալ Նահանգները պատերազմում հաղթանակ են նվաճում: Պարբերականը մեջբերում է կատարել նաև Բրաունի համալսարանի (Ռոդ-Այլենդ) քաղաքագիտության բաժնի պրոֆեսոր Նետա Քրոուֆորդի գնահատականները՝ համաձայն որի՝ 2001-ից ի վեր Պենտագոնը, Պետդեպարտամենտը և Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունն Աֆղանստանում ծախսել են մոտ 950 միլիարդ դոլար: Այնուամենայնիվ, այդ միջոցների օգտագործման արդյունավետությունը քիչ է եղել՝ «Աֆղանստանում կոռուպցիայի մեծ մասշտաբի պատճառով»,- նշում է The Washington Post-ը: Ռազմական գործողություններն ԱՄՆ-ն Աֆղանստանում սկսել է 2001-ի հոկտեմբերին: 2010-2013թթ. Աֆղանստանում ԱՄՆ զորակազմն իր դաշնակիցների հետ միասին գերազանցել է 150 հազար զինվորականը: 2014-ին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հիմնական ռազմական ուժերը դուրս բերվեցին Աֆղանստանից, այժմ այդ երկրում դեռ գտնվում են մոտ 14 հազար ամերիկացի զինվոր և սպա: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18