Փորձագետներն ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ընդունել է Պետական եկամուտների կոմիտեի հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող խաղային ոլորտի միջազգային փորձագետներ Մարտին Բրիտոնին և Ալեքսանդըր Հաբեռլին: Քննարկանը ներկա է գտնվել նաև ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Հանդիպման ժամանակ փորձագետները ներկայացրել են ՀՀ-ում խաղային ոլորտի ուսումնասիրության արդյունքում վերհանված խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ շնորհանդես: Մասնավորապես՝ ներկայացվել է լոկալ խաղասրահներում շահագործվող խաղային ավտոմատների տեխնիկական և ծրագրային ապահովման միջոցների, ինտերակտիվ խաղային հարթակների, վիճակախաղերի կազմակերպման և անցկացման համար նախատեսված պլատֆորմները և խաղային ծրագրային ապահովման միջոցների սերտիֆիկատացման համար նախատեսված նոր, միջազգային չափանիշներին համապատասխան չափորոշիչները, դրանց կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի մշակմանն ուղղված ՀՀ ՊԵԿ նախաձեռնությունը: Պարզաբանվել են չափորոշիչների հիման վրա սերտիֆիկատացված խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների կիրառմամբ խաղային ոլորտի կազմակերպիչներին և խաղացողներին ընձեռվող հնարավորություններն ու առավելությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել նաև «Պատասխանատու խաղ» հայեցակարգի մշակման և կազմակերպիչների կողմից պարտադիր կիրառման խնդիրներին, ինչի արդյունքում կապահովվի անվտանգ խաղային գործընթաց բոլոր մասնակիցների համար՝ առավելագույնս զերծ պահելով խաղացողներին խաղամոլությամբ տարվելու վտանգից: Կողմերի միջև տեղի է ունեցել ակտիվ և արդյունավետ քննարկում ներկայացված տեղեկատվության շուրջ: Միջազգային չափորոշիչների համապատասխան սերտիֆիկացման համակարգի ներդրման գաղափարը հավանության է արժանացել առցանց խաղատների ներկայացուցիչների կողմից: Քննարկման ավարտին որոշում է կայացվել շարունակել համագործակցությունը ոլորտի թափանցիկության և ցածր ռիսկայնության, փողերի լվացման բացառման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ռիսկերի գնահատման ապահովման ուղղությամբ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել վերահսկող մարմնի կողմից բիզնես-գործընթացներին միջամտությունը նվազագույնի հասցնելու ճանապարհներին՝ վերահսկողությունն «աննկատ» ռեժիմով իրականացնելու համար: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18