Բուլղարիան «Թուրքական հոսք» խողովակաշարով տարանցիկ գազամատակարարման պատրաստ լինելու մասին է հայտնել
2020թ. հունվարից կսկսվեն գազի տարանցիկ մատակարարումները Հունաստան և Հյուսիսային Մակեդոնիա՝ «Թուրքական հոսք» խողովակաշարով: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտնել է «Բուլղարտրանսգազ» ընկերության տնօրեն Վլադիմիր Մալինովը: Նա ասել է նաև, որ Բուլղարիան գազի մատակարարմանը պատրաստ կլինի արդեն դեկտեմբերի 15-ից, իսկ Թուրքիան՝ դեկտեմբերի 20-ից: Գազատարի «Բալկանյան հոսք»՝ մինչև Սերբիայի սահման հատվածի շինարարությունը կավարտվի 2020թ. մայիսի վերջին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՌԴ նախագահ Վ.Պուտինը մեղադրել էր Բուլղարիային՝ խողովակաշարի շինարարությունը միտումնավոր ձգձգելու մեջ: ՌԴ ղեկավարն ասել էր, թե Բուլղարիան գազի տարանացիկ փոխանցման համար եկամուտներ ստանալու ցանկություն չունի, ապա Ռուսաստանն այլ հնարավորություններ կփնտրի: Դրան Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն ասել էր, թե ձգձումը պայմանավորված է պարտադիր գործընթացների հետ: Ըստ նրա՝ Բուլղարիան պետք է դառնա գլխավոր բաշխիչ կենտրոնը Բալկաններում: Նշենք, որ «Թուրքական հոսք» խողովակաշարի պաշտոնական գործարկումը նախատեսված է 2020թ. հունվարի 8-ին: Խողովակաշարի մի հոսքով գազ կմատակարարվի դեպի Թուրքիա, մյուսով ՝ դեպի Հարավային և Հարավ-Արևելյան Եվրոպա: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36