Այսօր Հոնկոնգում կայացել է վերջին ամիսների ամենազանգվածային ցույցը
![]() Հոնկոնգում վերսկսվել են զանգվածային հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են կես տարի առաջ: Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Վիկտորյա զբոսայգի, որտեղից երթով ուղևորվել են գործարար կենտրոն: Այսօրվա ակցիան դարձել է խոշորագույնը վերջին ամիսների ընթացքում և առաջինը օգոստոսի կեսերից հետո, որը թույլատրված է եղել ոստիկանության կողմից: Ցույցեր անցկացնելու հայտ ներկայացրել է Civil Human Rights Front (CHRF) իրավապաշտպան կառույցը, որն իր մեջ միավորում է հոնկոնգյան մի շարք կազմակերպություններ: Զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել են հունիսից, երբ կառավարությունը որոշում կայացրեց ենթադրյալ հանցագործներին արտահանձնել Չինաստանին: Ավելի ուշ նման օրենքը չեղարկվել է, սակայն ցույցերը չեն դադարել: Ակտիվիստները պահանջում են ազատ ընտրություններ, ոստիկանական դաժանությունների անկախ հետաքննություն, նախորդ ակցիաների ժամանակ կալանավորվածների ազատ արձակում և այլն: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
