«Արմավիա»-ն կվերադառնա՞ ավիաշուկա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. ««Արմավիա» ավիաընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, որը մեր վերջին ազգային փոխադրող ավիաընկերության ղեկավարն էր, թավշյա հեղափոխությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ եթե լավ առաջարկ լինի ավիաընկերության շուկա վերադառնալու, ինքը կմտածի դրա մասին: Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռեւազյանից երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք Բաղդասարովը հայտ ներկայացրել է կրկին ազգային ավիափոխադրման շուկա վերադառնալու: Պարզվեց՝ Ռևազյանը այսօր արդեն սնանկացած գործարար Միխայիլ Բաղդասարովի հետ հանդիպել է փողոցում պատահաբար: «Ես պատահական, ճանապարհին տեսել եմ իրեն, ինքն էլ նշեց, որ կարող է հետաքրքրություն լինել ավիաշուկա վերադառնալու: Ես ասացի՝ եթե հետաքրքրություն կա, եկեք, ինչ-որ բանով եթե կարող եմ աջակցել, ինձ ասեք»: Բայց մինչ օրս Բաղդասարովը լուր չի տվել իր ծրագրերի ու նպատակների մասին»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36