«Հայաստանը 2019-ին առաջ կանցնի Վրաստանից, 2020-ին՝ Ադրբեջանից». Արմեն Գրիգորյան
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը 2019-ին ՀՆԱ-ի մեկ շնչի մասով առաջ կանցնի Վրաստանից, իսկ 2020-ին՝ Ադրբեջանից: Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև Ադրբեջանը երկար տարիներ Հայաստանի մեկուսացման քաղաքականություն էր վարում՝ հույս ունենալով հարվածել Հայաստանի տնտեսությանն ու անվտանգությանը, իսկ այս ցուցանիշները ապացուցուցում են, որ Ադրբեջանը ձախողել է այս հարցում: Մինչ հեղափոխությունը Հայաստանում դոմինանտ է եղել այն դիսկուրսը, որ Հայաստանի զարգացման խոչընդոտն իր աշխարհրագրական դիրքն է ու Ղարաբաղյան չլուծված հակամարտությունը: Մենք մերժել ենք աշխարհագրական դետերմինիզմը և ասել, որ զարգացումը չպետք է կապել Ղարաբաղյան հակամարտության հետ, որովհետև մեր հիմնական տնտեսական խնդիրները ինստիտուցիոնալ են: Եթե մրցակցային դաշտ ապահովենք, վերացնենք կոռուպցիան և մենաշնորհները, ապա լայն դաշտ կբացվի և հնարավորություններ կստեղծվեն զարգացման համար: Այս մոտեցման իրավացիությունն ապացուցում են ներկայիս տնտեսական ոգևորիչ ցուցանիշները»: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
13422.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14622.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
11521.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15321.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66518.04.2024, 22:48