Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

ԱՄՆ-ը խոստանում է 5 միլիոն դոլար պարգևավճար՝ ռուս հաքերների մասին տեղեկության համար

2324
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ., 16:50
ԱՄՆ-ը խոստանում է 5 միլիոն դոլար պարգևավճար՝ ռուս հաքերների մասին տեղեկության համար

ԱՄՆ Պետդեպարտամենտը հինգ միլիոն դոլար պարգևավճար է խոստանում՝ Ռուսաստանի քաղաքացի Մաքսիմ Յակուբեցի մասին ցանկացած տեղեկություն ստանալու համար, ով ենթադրաբար ղեկավարում է Evil Corp հաքերային խումբը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Գանձարանի կողմից տարածած հայտարարությունը:
Գերատեսչությունը նշել է, որ Յակուբցին մեղադրանք է առաջադրվել Պիտսբուրգում նոյեմբերի 12-ին կիբերխարդախության համար: Գործով ամբաստանյալ է նաև ռուս հաքեր Իգոր Տուրաշևը: Ենթադրվում է, որ նրանք ներկայում բնակվում են Մոսկվայում:
Ըստ Reuters-ի՝ երկու հաքերները խաբեությամբ յուրացրել են գումարները՝ Bugat վնասակար հավելվածի միջոցով։ Խումբը գործում է 2011-ի նոյեմբերից: