Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Սև հինգշաբթի» Ֆրանսիայում

2163
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ., 16:30
«Սև հինգշաբթի» Ֆրանսիայում

Դեկտեմբերի 5-ը Ֆրանսիայում նախապես հայտարարվել է որպես «սև հինգշաբթի»՝ ընդդեմ կենսաթոշակային փոփոխությունների, հայտնում է RFI-ն: Երթևեկությունը կաթվածահար է եղել, ամբողջ երկրում և Փարիզի տարածքում գործադուլ է հայտարարել հասարակական տրանսպորտը: Ուսուցիչների գործադուլի պատճառով դպրոցների մի մասը փակ է: Գործադուլ են հայտարարել բժիշկները, դատարանների աշխատակիցները, ոստիկանները և այլք: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում տեղի է ունենալու 245 ցույց: Փարիզում ուժեղացված են անվտանգության միջոցառումները:

Կառավարությունը ցանկանում է այս օրինագիծը հաստատել մինչև 2020-ի սկիզբը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ զանգվածային գործադուլի պատճառն Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումն է, որի համաձայն քաղաքացիները լիարժեք վճարումներ կստանան, եթե կենսաթոշակի անցնելուց առաջ աշխատեն ևս 2 տարի: