Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

«Ասում էին՝ դե մեզ կբռնեին, հետապնդումների կենթարկեին, բիրտ էր իշխանությունը». վարչապետ

872
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ., 11:50
«Ասում էին՝ դե մեզ կբռնեին, հետապնդումների կենթարկեին, բիրտ էր իշխանությունը». վարչապետ

Կառավարության նիստում վարչապետն անդրադարձավ նաև Ամուլսարի շուրջ ստեղված իրավիճակին. «Ասում էինք՝ ժողովուրդ ջան, 5 տարի ձեր աչքի առաջ էդ ամեն ինչը տեղի էր ունենում, ինչի՞ չէիք ձեր ձայնը բարձրացնում: Ասում էին՝ դե մեզ կբռնեին, բիրտ էր իշխանությունը: Այսինքն, ուզում եք ասել, որ ՀՀ-ում կարելի ա նորմալ հարաբերություն հաստատել միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ, էդ ա՞ մեր ուզածը: Եթե մենք հարցեր լուծենք՝ առաջնորդվելով կաշառքներով, կոռուպցիայով, անձնային շահերով, հորեղբոր կամ հորքուրի թոռների նկատմամբ ինչ-որ արտոնություններով, էս ամեն ինչը հասկանալի կլինի, բայց հարաբերությունենրի էս ձևն անընդունելի է: Մենք էստեղ նեյնիմ-նեյնիմ չենք անելու»: