«Էդ նույնն ա, որ մենք մաշած շորերով, ցնցոտիներով գանք Կառավարության նիստի». Ն. Փաշինյան
![]() «Մեր կառավարությունն իր գործունեության ընթացքում բախվում է, այսպես ասած, սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական խնդիրների: Երբ մի բնակավայրի, խմբի, սուբյեկտի խնդիր լուծում ենք, պարտադիր, չուզող հարևանի տրամաբանությամբ, ի հայտ է գալիս մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ ու ասում՝ ինչի՞ իրա հարցը լուծեցիր, և ոչ՝ մերը: Սա վերը նշածիս արդյունք է ու տպավորություն է ստացվում, որ ավելի է լավ է ոչ մի բան չանել ու բոլորը, համակերպված հուսահատության հետ, իրենց յուղի մեջ տապակվեն: Հարգելինե՛րս, ՀՀ-ում կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել, պետք է հերթի գաղափարն աշխատի»,- Կառավարության նիստի սկզբում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն անդրադարձավ քաղաքակրթական մեկ այլ խնդրի ևս. «Չեմ հասկանում՝ ինչու է ՀՀ-ում շինարարություն անել նշանակում աղբ տարածել ամենուր: Պարոն Վերմիշյան, ամիսներ առաջ հանձնարարել էի զբաղվել էս հարցով: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ համապատասխան տեսչությունը չի տուգանում այն շինարարներին, որոնք շինարարություն ասելով՝ հասկանում են աղբ կուտակել: Շինարարն առաջին հերթին պետք է իր շուրջը մաքրի: Չեմ հասկանում նաև՝ ինչո՞ւ պետք է շինարարությունում աշխատել տնից վերցրած հին շորերով: Էդ նույնն է, որ մենք, տանն ինչ մաշած շոր ունենք, հագնենք, ցնցոտիներով նստենք նիստի: Շինկազմակերպությունները միլիոններ են աշխատում, դժվար ա՞ մի փոքր հատկացնել էժան համազգեստ առնել բանվորների համար: Էստեղ քաղաքաշինական տեսչությունն ունի անելիք»,- ընդգծեց վարչապետը: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
