«Պարո՛ն Ծառուկյան, անհարմար վիճակում եք հայտնվում և Ձեր փողերն էլ իզուր քամուն եք տալիս». Քրիստինե Պողոսյան
![]() «Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս պարոն Ծառուկյանին՝ աշխատանքից հեռացնել գրանցված ու չգրանցված բոլոր այն մարդկանց, ում ինքը վճարում է, որովհետև իր փողերը վատնվում են: Երբ տեղեկություն են տրամադրում պարոն Ծառուկյանին՝ միտումնավոր, թե գիտելիքների պակասից, որի հրապարակման արդյունքում, մեղմ ասած, անհարմար դրության մեջ է հայտնվում այդ մարդը, և ստացվում է, որ չի տիրապետում իրավիճակին, այս ամենը դրա արդյունքն է: Իզուր գումար եք տալիս, պարո՛ն Ծառուկյան: Ճարտարահատակագծային առաջադրանքը (АПЗ) տրվում է նախագծին: Ոչ ոք նախագծին թույլտվություն չտալու իրավունք չունի: Դա նույնն է, որ մարդուն ասես՝ չեմ տեսնում՝ ինչ ես ուզում սարքես, բայց թույլ չեմ տալիս: Պետք է նախագծի թույլտվություն լինի, նախագիծը լինի, և նախագծի հիման վրա պարզ լինի՝ կարելի՞ է շինթույլտվությունը տալ, թե՞ չի կարելի». դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Ըստ Ք.Պողոսյանի՝ այս ամենի արդյունքն այն է, որ Աբովյան քաղաքում 13 շենք ապօրինի է կառուցվել և հիմա դատական գործընթացներ են: Դրա արդյունքն է նաև Հրազդանի ճոպանուղու գործով դատական գործընթացը: «Պարոն Ծառուկյանի փողերն իզուր քամուն եք տալիս: Էդ մեծ բանակն աշխատանքից հանեք ու մի նորմալ մարդու աշխատանքի ընդունեք»,- ամփոփեց պատգամավորը՝ դիմելով ԲՀԿ խմբակցությանը: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
