«Ուրեմն՝ լռեք և լսեք». Հայկ Կոնջորյանը՝ Արթուր Դալլաքյանին
![]() ԱԺ դեկտեմբերի 4-ի նիստում մտքերի փոխանակության ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անունից իրենց հասցեագրված քննադատության վերաբերյալ ելույթ ունեցավ Հայկ Կոնջորյանը: «Եկեք այլևս հղումներ չանենք «Իմ քայլի» պատգամավորների տարիքին, անցած ճանապարհին կամ դրա որոշակի բացակայությանը, անփորձությանը: Մենք անփորձ ենք մի շարք արատավոր բաների մեջ ու դա լավ է: Մենք չունենք ընտրակեղծարարության փորձ, մարդկանց ահաբեկելու փորձ, մոնոպոլիաների ու կոռուպցիաների փորձ: Եվ սա հիանալի է: Բայց մեր երիտասարդությունը, որ դուք փորձում եք ներկայացնել որպես բացասական երևույթ, այդքան էլ բացասական չէ: Մենք ունենք էներգիա»: Այստեղ ելույթն ընդհատելու ու խոսելու փորձ արեց ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանը: Հ.Կոնջորյանը սաստեց. «Խնդրում եմ, պարո՛ն Դալլաքյան, թույլ տվեք շարունակել: Եթե դուք մտածում եք՝ այդտեղից պետք է խոսեք, ես՝ լռեմ, չարաչար սխալվում եք: Ուրեմն՝ լռեք և լսեք: Գոյություն ունի կանոնակարգ, դուք հասկանո՞ւմ եք, որ ԱԺ-ում եք գտնվում: Սա պետություն է, ինստիտուտ, և մենք պարտավոր ենք հարգել ինստիտուտները»,- ասաց Հ. Կոնջորյանը: ԲՀԿ-ական պատգամավորը լռեց: |
ԱՍԱԼԱ-ն հայտարարություն է տարածել
3217:40«Հրապարակավ հայտնում եմ ՀՅԴ շարքերը լքելու մասին». Մարիամ Ռևազյան
2716:50«Ամանորի բյուջեն 325 մլն դրամ է կամ ստի տարածման մեխանիկան». Հովսեփ Կուբատյան
5616:10«Մտածում եք, թե մարսեցի՞ք, անցավ գնա՞ց». Արթուր Սաքունց
5215:45«Այս գործընթացը կարևոր իրողություն է բացահայտում». Արսեն Խառատյան
5715:30Փենսիլվանիայում ցուրտ գիշերներին շներին դրսում թողնողներին սպասվում է ազատազրկում
4914:15