Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ից պահանջել 130 միլիարդ դոլար՝ երկրում տիրող անկարգությունների համար

638
Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ., 19:10
Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ից պահանջել 130 միլիարդ դոլար՝ երկրում տիրող անկարգությունների համար

Իրանի իշխանությունները ցանկանում են ԱՄՆ-ից պահանջել 130 միլիարդ դոլար՝ երկրում անկարգություններին մասնակցելու և այլ վնաս պատճառելու համար: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին, հայտնում է ТАСС գործակալությունը։

«ԱՄՆ-ի դեմ հարուցվել է ավելի քան 360 գործ, որոնք ենթադրում են վնասի փոխհատուցում՝ ընդհանուր առմամբ 130 միլիարդ դոլարի չափով»,- մեջբերում է իրանական Fars գործակալությունը:

Գերագույն դատարանի ներկայացուցչի խոսքով՝ «Թեհրանը դիմադրում է այն հանցագործություններին, որոնք ԱՄՆ-ն իրականացնում է Իրանի ժողովրդի դեմ»: