Երևան`   +28 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Էրդողանն սպառնում է բոյկոտել ՆԱՏՕ-ի ծրագրերը

731
Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ., 14:40
Էրդողանն սպառնում է բոյկոտել ՆԱՏՕ-ի ծրագրերը

Թուրքիան չի աջակցի ՆԱՏՕ-ի ծրագրին՝ կապված Լեհաստանի և Մերձբալթյան երկրների պաշտպանության հետ, եթե դաշինքը չճանաչի Սիրիայի քրդական ինքնապաշտպանության ուժերին որպես ահաբեկչական միավորումներ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակի գագաթնաժողովին մեկնելուց առաջ, գրում է РИА Новости գործակալությունը։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիան վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ հետապնդելով իր առաջնահերթությունները, որոնք պայմանավորված են երկրի աշխարհագրական դիրքով: