Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Ինչու են կանայք սիրում բաց հագնվել

908
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ., 20:20
Ինչու են կանայք սիրում բաց հագնվել

Կանայք ձգտում են բաց հագնվել այն դեպքում, երբ ուզում են վեր բարձրանալ սոցիալական աստիճանով ու հաստատվել կյանքում, վստահեցնում են ավստրալացի հետազոտողները:

Այս գիտափորձին մասնակցել են 38 երկրի կանայք: Ըստ գիտնականների՝ կանայք հաճախ են իրենց արտաքինն ու հագուստն օգտագործում՝ ինքնահաստատվելու համար տնտեսապես անհավասար հասարակությունում:

Երբ կանայք հաճախ են հագնում բաց հագուստներ և այդ բաց հագուստներով լուսանկարները տեղադրում են սոցցանցերում, ապա դա չի կարելի համարել պարզ ինքնասիրահարվածություն, վստահեցնում է հոգեբան Քենդիս Բլեյքը:

Թույլ սեռի ներկայացուցիչներն այդկերպ արձագանքում են տնտեսական միջավայրի պահանջներին, որում ստիպված են ապրել ու աշխատել: