Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Թուրքիան հայտարարել է նոր С-400-ների ձեռքբերման մասին

732
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ., 15:05
Թուրքիան հայտարարել է նոր С-400-ների ձեռքբերման մասին

Թուրքիան, հավանաբար, ձեռք կբերի ռուսական С-400 հակահրթիռային համակարգերի նոր խմբաքանակ՝ երկրորդ գնդի համար. ձեռքբերման ժամկետը տեխնիկական խնդիր է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի Արտաքին քաղաքականության անվտանգության խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆինը, փոխանցում է РИА Новости գործակալությունը:

Ավելի վաղ, «Рособоронэкспорт» գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ նոր պայմանագրի կնքումը С-400 հակահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ, կստորագրվի 2020-ին: