Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Նա, ով չի կարողանա ապացուցել իր խոսքերը, կհամարվի պարտված». Մարուքյանը՝ քաղաքապետի հետ բանավեճի մասին

956
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ., 14:45
«Նա, ով չի կարողանա ապացուցել իր խոսքերը, կհամարվի պարտված». Մարուքյանը՝ քաղաքապետի հետ բանավեճի մասին

«Քաղաքապետը պատճառ չունի՝ չմասնակցելու, պիտի որ չունենա, որովհետև նրանք ասում են՝ մենք ճիշտ ենք, կոռուպցիա չկա, սա մանիպուլյացիա է: Հիմա դա կարելի է ուղիղ եթերում քաղաքակիրթ բանավեճի վերածել: Նա, ով չի կարողանա ապացուցել իր խոսքերը, կհամարվի պարտված». դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան այն հարցի, թե քաղաքապետը կհամաձայնի՞ մասնակցել ուղիղ եթերում բանավեճին:

Անդրադառնալով շինթույլտվությունների հարցով քննիչ հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությանը ԲՀԿ-ի միանալու հավանականությանը՝ Մարուքյան ասաց, որ միանալու խնդիր չի լինի: ««Իմ քայլից» էլ կարող են միանալ»,- նշեց պատգամավորը:

Նա կասկածելի համարեց, որ նվիրատու բոլոր գործարարները քաղաքապետարանի հետ կապված խնդիր են ունեցել:

«Չկա մի ուրիշ 3-րդ անձ, որը նվիրաբերել է, ու տարածք, շինթույլտվություն, արտոնություն չի ստացել»,- արձանագրեց ԼՀ խմբակցության ղեկավարը: Նա նկատեց, որ քննիչ հանձնաժողովի ձևավորման համար 37 քվե է անհրաժեշտ: