Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Սամոայում կարմրուկից տասնյակ երեխաներ են մահացել

2393
Կիրակի, 01 դեկտեմբերի, 2019 թ., 13:25
Սամոայում կարմրուկից տասնյակ երեխաներ են մահացել

Սամոայում կարմրուկի համաճարակից մահացածների թիվը հասել է 48-ի: Արձանագրվել է հիվանդացության ավելի քան 3500 դեպք: Այս մասին հայտնել է երկրի իշխանությունը:

48 զոհերից 44-ը 0-4 տարեկան երեխաներ են:

Երկրում զանգվածային պատվաստումների սկզբից՝ նոյեմբերի 18-ից ի վեր պատվաստվել է ավելի քան 57 հազար մարդ: Կարմրուկի վարակի բռնկման մասին հայտարարվել էր նոյեմբերի 16-ին, երբ արձանագրվել էին մահվան առաջին դեպքերը: