«Ես ունևորներին չեմ խրախուսում, խրախուսում եմ հայրենիքը չլքելը». Հայկ Սարգսյանը՝ իր նախագծի մասին
![]() «Օրինագծի նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ մենք շրջապատված ենք թշնամիներով: Այն ուղղված է պաշտպանության նախարարության ուժեղացմանը և դիրքերում մեր քաղաքացիների թվի աճին: 2012թ. ՀՀ զինված ուժերում չի ծառայել 8232, 2013-ին՝ 7800, 2017թ.՝ 7500 քաղաքացի: Նրանց մի մասը զինծառայությունից խուսափածներն են: Միջին հաշվարկներով ամեն տարի 5 հազար քաղաքացի չի ծառայում: Եթե այս օրենքից նրանց կեսն օգտվի, ապա բանակում 2500-ով կավելանա պայմանագրային ծառայողների թիվը, և բանակի պաշտպանունակությունը կմեծանա: Ես ունևորներին չեմ խրախուսում, խրախուսում եմ հայրենիքը չլքելը: Ես այն քաղաքացիներից եմ, որ ունեցել է հնարավորություն՝ չծառայելու, սակայն ծառայել է». նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով իր նոր օրենսդրական նախաձեռնությունը: Այն միանշանակ չի ընդունվել հանրության կողմից և ոմանց կարծիքով՝ իր մեջ վտանգներ է պարունակում, սոցիալական անարդարություն է ստեղծում: Նախագծով առաջարկվում է մի քանի օրենքներում փոփոխություններով ամրագրել, որ նրանք, ովքեր չեն ծառայել ՀՀ զինված ուժերում, հնարավորություն ունեն հայրենիք վերադառնալ, մուծել 10 միլիոն դրամ և արագացված՝ մեկամսյա զինծառայություն անցնել: Ծառայությունից հետո նրանք ընդգրկվում են պահեստազորում և պարտավորվում են պատերազմի կամ զորահավաքի դեպքում ներկայանալ: Չներկայանալու դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվեն: Հ. Սարգսյանը նշեց, որ իր նախագիծը ՊՆ-ում դեռ չի քննարկվել, չի քննարկվել նաև խմբակցությունում: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
