Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

Ցուցարարներն Իրաքում այրել են Իրանի հյուպատոսարանը

2099
Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ., 10:10
Ցուցարարներն Իրաքում այրել են Իրանի հյուպատոսարանը

Իրաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները հրդեհել են Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսարանը, հայտնում է Reuters-ը:
Դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները տարհանվել են վերջին րոպեին: Պատահարից հետո հայտարարվել է պարետային ժամ:
«Մենք պահանջում ենք բարեփոխում, պահանջում ենք դադարեցնել կոռուպցիան»,- հայտարարել են Բասրայի ցույցի մասնակիցները:
Հիշեցնենք՝ Իրաքում հակակառավարական բողոքի ալիքն սկսվել է հոկտեմբերի 1-ին և տարածվել Իրաքի բոլոր քաղաքներով: