Խոշոր շահումը ծախսել է մարմնավաճառների վրա, սպանել իր երեխաներին ու ինքնասպան եղել
![]() Անգլիայի Լասթերշիր դքսության Հինքլի քաղաքում օրերս կայացած դատական նիստի ընթացքում Սթալի Սթոուքսը պատմել է, թե ինչպես է իր ամուսինը 2016-ին վիճակախաղով շահել 40 հազար ֆունտ սթերլինգ ու դրանք վատնելով մարմնավաճառների վրա՝ սպանել իր երեխաներին ու ինքնասպան եղել: Ըստ կնոջ վկայության՝ 2016-ի նոյեմբերի սկզբին ամուսինը հեռախոսը մոռացած է եղել խոհանոցում և դրա վրա տարօրինակ նամակ է եկել: Կարդալով՝ կինը հասկացել է, որ ամուսինը մարմնավաճառ է պատվիրել, իսկ հեռախոսում պահպանված նամակարգրություններից ու գործողությունների մատյանից պարզ է դարձել, որ նա պարբերաբար իր գումարները ծախսում է մարմնավաճառների և սեքս-շոփերից պատվիրված ապրանքների վրա: Շահումը ամուսինը գաղտնի է պահել իսկ ընտանքում պնդել է, թե փող չկա իրենց որդուն դպրոց ուղարկելու համար: Երբ ամեն ինչ բացահայտվել է, կինը խոստացել է ամեն ինչ պատմել ոստիկանությանը: Սակայն երեկոյան ամուսինը՝ Դեվիդը, արցունքն աչքերին ներողություն է խնդրել կնոջից ու առաջարկել թեյ խմել: Կինը հարցրել է երեխաների մասին, ամուսինը ասել է, թե նրանք ինչ-որ մեկի հսկողության տակ են: Երբ կինը գնացել է ննջասենյակ, ամուսինը գաղտնի գնացել է նրա հետևից ու գրտնակով հարվածելուց հետո փորձել սպանել դանակով: Կինը, թեև վիրավոր, կարողացել է դուրս փախչել ու ոստիկանություն կանչել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն երբ ոստիկանները տուն են մտել, գտել են միայն 2 տղա երեխաների ու Դեվիդի դին: Մահից առաջ ընտանիքի հայրը հասցրել է նամակ գրել, որում կնոջն ու որդիներին խոստովանել է իր սերն ու ներողություն խնդրել: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24



