«Ոչ մի հարց լուծում չստացավ»․ ավտոներկրողները կրկին կհանդիպեն ՊԵԿ փոխնախագահի հետ
![]() Արդեն հայտնել էինք, որ ավտոներկրողների ներկայացուցիչներն այսօր հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի հետ: «20 տոկոս ասում ենք, երբ պետական գրանցում չկա, եթե պետական գրանցում կա՝ 20 տոկոսը դրան չի վերաբերում»,- ասել է Մաշադյանը՝ պատասխանելով պնդումներին, թե ավտոներկրողները 100 դոլար շահույթ են ստանում, բայց 200 հազար դրամ հարկ վճարում։ «Ի սկզբանե կեղծ հաշիվ-ապրանքագիր եք ներկայացնում, սահմանին հարկ քիչ եք վճարում։ Ես կարծում եմ, որ պարտաճանաչ քաղաքացին ճիշտ ինվոյս կներկայացնի, ոչ թե կեղծ ինվոյս կներկայացնի, հետո կընկնի խնդիրների մեջ»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը: Ավտոներկրողները հանդիպման ընթացքում բողոքել են, որ Գյումրիից Երևան տեղափոխելը խնդիր է, վարորդները հավելյալ գումար են ուզում Գյումրիից Երևան տեղափոխելու համար։ «Եթե կան ներկրողներ, որոնք ապրում են Երևանում և խնդիր է առաջանում, եկեք ֆիքսենք, որ հակառակն էլ կարող է լինել»,- ասել է Մաշադյանը։ Ավտոներկրողները նաև նշել են, որ այն տարածքը, ուր դատարկում են կոնտեյները, չի վերահսկվում։ Այս առնչությամբ Մաշադյանն ասել է․ «Ո՞ւմ կողմից պետք է վերահսկվի։ Ձեր բնակարանն էլ ձեր համատիրության տարածքում է գտնվում։ Այս տարածքը մաքսային մարմինների կողմից չի վերահսկվում, եթե գողություն է կատարվել, պետք է դիմել իրավապահներին»։ Ավտոներկրողներն առաջարկել են կոնտեյները դատարկել Երևանում, զննումն իրականացնել Երևանում, ինչին Մաշադյանն ասել է, որ հարցը քննարկման առարկա կդառնա: Հանդիպումից հետո Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտնել է, որ ոչ մի հարց լուծում չի ստացել, Մաշադյանի հետ պայմանավորվել են կրկին հանդիպել։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
