Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

«Սուրբծննդյան տոնավաճառը չի արգելվել, դրա անցկացման վայրն է փոխվել». Հակոբ Կարապետյան

870
Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ., 10:55
«Սուրբծննդյան տոնավաճառը չի արգելվել, դրա անցկացման վայրն է փոխվել». Հակոբ Կարապետյան

Համացանցում տեղեկություն էր տարածվել, թե Երևանի քաղաքապետարանն այս տարի թույլ չի տվել Հյուսիսային պողոտայում իրականացնել հերթական Ամանորի տոնավաճառը։ Դրա վերաբերյալ MAMUL.am-ը պարզաբանում խնդրեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից: Նա ասաց, որ տոնավաճառը ոչ թե արգելվել է, այլ փոխվել է դրա անցկացման վայրը: Այս տարի Սուրբծննդյան տոնավաճառը գործելու է Երևանի 2750-ամյակի այգում՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը:

Հիշեցնենք, որ Երևանի 2750-ամյակի այգին բացվել էր այս տարվա մայիսի 10-ին: