Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Ամենավատատեսական կանխատեսումը. Ռուսաստանին սպասում են լճացման տարիներ

793
Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ., 21:30
Ամենավատատեսական կանխատեսումը. Ռուսաստանին սպասում են լճացման տարիներ

Ըստ իտալական UniCredit բանկի վերլուծության՝ 2019 թվականի արդյունքների համաձայն, Ռուսաստանի ՀՆԱ աճը կկազմի 1,1%: Նույն արդյունքը կլինի նաև հաջորդ տարի: 2021 թվականին տնտեսական աճը կկազմի 1,4%: Այսպիսով, ընդհանուր արդյունքը 2019 թվականից մինչև 2021 թվականը կլինի 3,4%:

«Ռուսաստանը մեծ դժվարությամբ փորձում է դուրս գալ ցածր պոտենցիալ աճի սահմաններից: Եթե 2018-ին նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված ազգային առաջնահերթությունների շրջանակներում ներդրումներ չկատարվեն, ապա ՀՆԱ-ի աճը կարող է մնալ 1.5-2․0%-ից ցածր՝ 2020-2021 թվականներին»,- նշվում է վերլուծության մեջ:

UniCredit-ի կանխատեսումն ամենավատատեսականն է Bloomberg-ի կողմից հավաքագրված 39 կանխատեսումներից: