«Եթե գործարարներն ուզում են ինքնամաքրվել ու քաղաքին նվեր են անում, վատ չէ, բայց ինչո՞ւ՝ գաղտնի». ավագանու «Լույս» խմբակցություն
![]() «Հիմա մեր կառավարությունը խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանին այլևս չի ընդունում որպես նախկին Հանրապետական: Ինձ ապշեցնում է հետևյալ հանգամանքը. այն խմբակցությունը, որը յուրաքանչյուր եկած բեռնատար նկարում ու «Ֆեյսբուք»-ում տարածում էր, այսօր չի ցանկանում անդրադառնալ հարցին, թե այդ 2 տասնյակից ավելի մեքենաներն ո՞ւմից է նվեր ստացել և ինչի՞ դիմաց: Եթե իրենք ասեին, որ «Ալեքս Հոլդինգը» ցանկանում է իրենց նվեր անել, ես կհասկանայի, բայց եթե իրենք դա ամիսներ շարունակ գաղտնի են պահում են, ես այստեղ խնդիր եմ տեսնում». նոյեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նրանց զայրացրել էր այն հանգամանքը, որ քաղաքային իշխանությունը Սամվել Ալեքսանյանից կոմունալ տեխնիկա՝ մեքենաներ է ստացել, որը հանրությունից գաղտնի է պահվել և արվել է առանց ավագանու իմացության ու հաստատման: «Եթե գործարարներն ուզում են ինքնամաքրվել ու քաղաքին նվեր են անում, դա վատ չէ, բայց ինչո՞ւ է գաղտնի արվում»,- հարցադրեց խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Նույն խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն էլ համեմատություն արեց՝ նշելով, որ դա նման է քաղաքային նախկին իշխանության գործելաոճին, երբ շինթույլտվություն ստանալու դիմաց գումարներ էին փոխանցվում «Երևան» հիմնադրամին: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
