Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

ԱՄՆ-ը վերսկսում է Սիրիայում ԴԱԻՇ խմբավորման դեմ գործողությունները

2081
Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ., 11:20
ԱՄՆ-ը վերսկսում է Սիրիայում ԴԱԻՇ խմբավորման դեմ գործողությունները

Միացյալ Նահանգների զինված ուժերը վերսկսում են հակաահաբեկչական առաքելությունը Սիրիայի հյուսիսում՝ ԴԱԻՇ խմբավորման դեմ, հայտնում է The New York Times-ը: Նոյեմբերի 22-ին ամերիկացի զինծառայողները և սիրիացի հարյուրավոր քուրդ մարտիկներ վերամիավորվել են իրականացնելու լայնածավալ գործողություններ՝ Դեյր-էլ-Զորում, Թուրքիայի սահմանից մոտ 190 կմ հարավ հատվածում: