Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Եվրոպայի հուժկու հարվածը՝ ԴԱԻՇ խմբավորման լրատվամիջոցին

707
Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ., 04:05
Եվրոպայի հուժկու հարվածը՝ ԴԱԻՇ խմբավորման լրատվամիջոցին

Եվրոպական միության հաքերները կոտրել են ԴԱԻՇ խմբավորուման հիմնական տեղեկատվական ռեսուրսը, հաղորդում է RTBF-ն:

Եվրոպոլ գործակալության հաքերները և Բելգիայի Դաշնային ոստիկանության փորձագետները քիբերհարձակում են իրականացրել Amaq լրատվական գործակալության վրա: Այս լրատվական գործակալությունը հանդիսանում է ահաբեկիչների քարոզչության հիմնական աղբյուրը:

Հաքերներին հաջողվել է կոտրել և արգելափակել գործակալության հետ կապված մի քանի հազար հաշիվ: Գործողությանը նախապատրաստվելու համար պահանջվել է մոտ մեկ տարի, այն իրականացվել է նոյեմբերի 21-22-ը: