«Մոռացե՞լ եք, որ վարչապետը ներողություն է խնդրել 96 թվականի համար». Էդմոն Մարուքյան
![]() «Պետք է վերացարկվել անուններից, վարչապետն առաջին հերթին ընդգծել է երևույթը: Ոչ ժողովրդավար ճանապարհով իշխանություն ստանձնած անձանց, այն մարդկանց, ովքեր ընտրություններ են կեղծել, համարել է պետության համար վտանգ ներկայացնող իշխանություններ: Ես այսպես եմ ընկալել վարչապետի հայտարարությունը». նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ն. Փաշինյանի ելույթին, որտեղ նա չարիք էր անվանել 1996-ից՝ ՀՀ բոլոր ղեկավարներին: Գործընկերոջ կարծիքին միացավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նկատեց. «Մոռացե՞լ եք, որ վարչապետը ներողություն է խնդրել 96 թվականի համար»: Ըստ նրա՝ կարևոր չէ, թե երկրի ղեկավարն ով է: Եթե այդ տարիներին Լ. Տեր-Պետորոսյանն է եղել երկրի նախագահ, կեղծիքներ է իրականացրել՝ իշխանությունը պահելու համար, ուրեմն՝ իրեն է վերաբերում: «Զարմանալի բան չկա, այլ բան ա, որ ՀԱԿ-ը հայտարարում է՝ բա խի՞ էր հետո աջակցում: Էդ էլ կարելի է այսպես ձևակերպել, որ փորձել է չարիքը կիրառել մեկ այլ չարիքի դեմ, որ փոփոխություններ լինեն»: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
