Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.

Թբիլիսիում ցուցարարները փորձել են շղթա ու կողպեք կապել ՊԱԾ շենքի մուտքից

542
Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ., 21:10
Թբիլիսիում ցուցարարները փորձել են շղթա ու կողպեք կապել ՊԱԾ շենքի մուտքից

Վրաստանի մայրաքաղաքի բնակիչներն ուրբաթ օրը ևս շարունակել են ցույցերը՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական համակարգով:

Երկրի ՊԵտական անվտանգության ծառայության շենքի մոտ ակցիաները վերաճել են ոստիկանության հետ բախումների, երբ ցուցարարները փորձել են շղթա ու կողպեք կախել շինության մուտքի մոտ, որոնք համարվում են բողոքի ակցիայի խորհրդանշանները: Բացի այդ, ակտիվիստները փորձել են փակել դեպի շինություն տանող մայրուղին:

Մանր խուլիգանության համար ձերբակալվել է առնվազն 6 մարդ, նրանք տեղափոխվել են ժամանակավոր մեկուսարաններ: