Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Թուրքիան հայտնել է, որ Ռուսաստանի ավիահարվածներից խաղաղ քաղաքացիներ են զոհվել

881
Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ., 18:55
Թուրքիան հայտնել է, որ Ռուսաստանի ավիահարվածներից խաղաղ քաղաքացիներ են զոհվել

Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը հայտնում է, որ սիրիական Իդլիբում դեսկալացիայի գոտում Ռուսաստանի ավիահարվածների հետևանքով հինգ քաղաքացիական անձ է սպանվել:
Ըստ թուրքական գործակալության՝ նոյեմբերի 22-ի լույս 22-ի գիշերը ռմբակոծության հետևանքով զոհվել է երեք քաղաքացիական անձ։ Բացի այդ, Ֆաթիրե գյուղի ռմբակոծության արդյունքում զոհվել է ևս երկու մարդ, վիրավորվել՝ հինգը: Հայտնի է նաև, որ ռուսական ավիացիան գրոհել է նաև Քեֆրենբիլ քաղաքը և Սեդգե գյուղը: