«Մարդիկ հաճախ չեն կարողանում տարբերակել ազգային երազանքը պետպլանի տարեկան ծրագրից». Արա Պապյան
«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդիկ հաճախ չեն կարողանում տարբերակել ազգային երազանքը պետպլանի տարեկան ծրագրից: Երբ հրեաները գրեթե երկու հազար տարի ասում էին՝ հաջորդ տարի Երուսաղեմում, L'Shana Haba'ah B'Yerushalayim (Hebrew: לשנה הבאה ביר) պատկերացնում եք ինչ-որ մեկը հարց տար՝ ո՞նց եք անելու հաջորդ տարի դա, մի տարվա մեջ դա անհնար է, հալածյալ, աշխարհասփյուռ, պետականազուրկ ժողովուրդ եք, դեմներդ էլ հզորագույն կայսրություններ են: Նման հարց տվողը պիտի հասկանա, որ հաճախ նպատակը վառ պահելն ինքնին արդեն նպատակ է, դեպի երկիր վերդարձի գաղափարի վառ պահելն ու այն սերունդներին փոխանցելն արդեն գործ է: Իսկ ինչ կլինի տասնամյակներ և հարյուրամյակներ հետո, կանխատեսելի չէ: Ամենը տնօրինում է ժամանակը, հանգամանքներն ու աստված: Շնորհավորում եմ Հայրենատիրության օրը՝ նոյեմբերի 22-ը»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18