Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ցույցերը խոչընդոտում են Վրաստանի տնտեսական զարգացմանը»․ Գեորգի Գախարիա

835
Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ., 12:15
«Ցույցերը խոչընդոտում են Վրաստանի տնտեսական զարգացմանը»․ Գեորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում ցույցերն ու անկարգությունները խոչընդոտում են տնտեսական զարգացմանը: «Բազմիցս հայտարարել ենք, որ առաջիկա տարիներին մեր ամենամեծ մարտահրավերն ու նպատակը լինելու են տնտեսական աճն ու աշխատատեղերը: Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր հասարակական և քաղաքական կյանքում, երբ ձեռք է բերում ապակայունացնող առանձնահատկություններ, ազդում է մեր տնտեսական կյանքի վրա»,- հայտարարել է Գախարիան, մեջբերում է ТАСС գործակալությունը:
Ըստ նրա, ընդդիմությունը մեղավոր է Վրաստանում տեղի ունեցող անկարգությունների համար, իսկ նրա առաջնորդները «անպատասխանատու գործիչներ» են: