Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Սարհատ Պետրոսյանի դեմ դատական հայց է ներկայացվել

272
Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ., 20:40
Սարհատ Պետրոսյանի դեմ դատական հայց է ներկայացվել

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ստացել եմ իմ դեմ ներկայացված հայցը որով պահանջվում է հերքում «Ազատություն» ռադիոկայանի իմ հայտնի հարցազրույցի միայն մեկ արտահայտության համար, այն դեպքում երբ Հ1-ին տրված պատասխան հարցազրույցում խոսք էր գնում իմ արտահայտած թվով չորս «իրականությանը չհամապատասխանող» մտքերի մասին։ Մնացածը ճիշտ էր փաստորեն... ու երևի ես դիմեմ դատարան:

Այստեղից կարելի է ենթադրել, որ դատարան դիմելը, որն իմ կարծիքով շարունակում է մնալ ոչ խելամիտ քայլ, ավելի շատ պծիչկա դնելու նպատակ ունի ու երևի մի քիչ էլ մամուլով ինքնավստահություն ձեռք բերելու նպատակ։

Դե ինչ, կաշխատեմ ապահովել դիտարժանությունը...»: