Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ոչ մի պետություն 3 տարուց ավելի չի պահում մեր կարգավիճակի մարդկանց». փախստականների բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց

348
Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ., 12:20
«Ոչ մի պետություն 3 տարուց ավելի չի պահում մեր կարգավիճակի մարդկանց». փախստականների բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց

Կառավարության շենքի դիմաց են հավաքվել 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականները. «Կառավարությունից պահանջում ենք հատկացնել գումարներ, որպեսզի կարողանանք բնակարաններ գնել: Երեսուն տարի է սպասում ենք. նախորդ իշխանությունները խոստացան, որ կլուծեն այս հարցը, էդպես էլ ոչինչ չարեցին: Սպասում ենք, որպեսզի հաստատեն այդ որոշումը. այս կառավարության հետ հույսեր ենք կապում»: Հավաքվածները նշեցին, որ խոսքը 112 ընտանիքների մասին է, որոնք հավաստագրեր պետք է ստանան:

«Այն բնակարանը, որտեղ բնակվում ենք այժմ, վաճառված է: Հենց այդ գումարը մեզ տան, մենք պետք է ազատենք այդ հանրակացարանը. այդպես է պայմանավորվածությունը»,- ասում էին նրանք:

Փախստականների խոսքով՝ իրենք մտավախություն ունեն, որ կառավարությունը չի ընդունի որոշումը, այդ իսկ պատճառով այսօր հավաքվել են այստեղ: «Որովհետև նախկին տարիներին մի քանի անգամ արդեն խաբել են մեզ. ոչ մի պետություն 3 տարուց ավելի չի պահում մեր կարգավիճակի մարդկանց. կա՛մ ընդունում են որպես փախստական և տալիս բնակարաններ, կա՛մ էլ՝ վտարում են երկրից»,- ասում էին ակցիայի մասնակիցները: