Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մաքսատուրքերի փոփոխությունն ի՞նչ ազդեցություն կունենա զգայուն ապրանքների գների վրա

389
Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ., 11:30
Մաքսատուրքերի փոփոխությունն ի՞նչ ազդեցություն կունենա զգայուն ապրանքների գների վրա

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գնահատել է 2020 թ․-ի հունվարի 1-ից երրորդ (ոչ ԵԱՏՄ) երկրներից ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության արդյունքում ազդեցության առավելագույն չափը գնաճի վրա, որը կկազմի 0,5 տոկոսային կետ։

Նախարարության հրապարակած տեսանյութում՝ ներկայացվում են սպառողական զամբյուղում ներառված այն առավել զգայուն ապրանքները, որոնց համար կգործի մաքսատուրքերի նոր դրույքաչափ՝ ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծելու դեպքում։