Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ասել կուզի՝ ապրիլից գազը թանկանում է, ժողովուրդ ջան». Էդուարդ Շարմազանով

333
Չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ., 22:40
«Ասել կուզի՝ ապրիլից գազը թանկանում է, ժողովուրդ ջան». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք՝ պատգամավոր Փաշինյանն ինչպես էր քննադատում այն ժամանակվա իշխանություններին, թե գազի գինը շատ բարձր է, կան կոռուպցիոն ռիսկեր և պետք է իջեցվի: Հիշում եք, չէ՞:

Իսկ այսօր վարչապետ Փաշինյանն ու իր թիմակիցները ոչ միայն գազի սակագինը չեն իջեցնում, ինչպես խոստանում էին մինչև իշխանության գալը, այլ բացահայտ հայտարարում են, որ մինչև ապրիլ չի թանկանա, ասել կուզի՝ ապրիլից գազը թանկանում է, ժողովուրդ ջան:

Գազի գինը իջնելու փոխարեն, Փաշինյանի օրոք կբարձրանա: Բա ո՞ւր մնացին պատգամավոր Փաշինյանի մեղադրանքները կոռուպցիոն սխեմաների, գազի էժանանալու վերաբերյալ պնդումները:

Հետևություն. կա՛մ Փաշինյանն ավելի մեծ կոռուպցիայի մեջ է գազի գործով, կա՛մ նրա հերթական ստի փուչիկը պայթեց»: