Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Գազի սակագինը չի թանկանա մինչև ապրիլի 1-ը». փոխվարչապետ

392
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ., 19:55
«Գազի սակագինը չի թանկանա մինչև ապրիլի 1-ը». փոխվարչապետ

ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի սակագինը ձմռան ամիսների ընթացքում և մինչև ապրիլի 1-ը չի թանկանա:

Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Գազի հետ կապված բանակցություններն ընթացել են, ընթանում են, և վստահ եմ, որ դեռ ընթանալու են, և դա նորմալ գործընթաց է: Այս պահին կարող եմ վստահաբար մի բան ասել, որը բանակցությունների միջանկյալ արդյունք կարող ենք համարել՝ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի թանկացման խնդիր չի քննարկվելու, ձմեռվա ամիսներին գազը չի թանկանալու»,- ասել է Գրիգորյանը: