Նեթանյահուն մեկնաբանել է Սիրիայում իրանական օբյեկտներին հասցված հարվածները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Սիրիայում իրանական թիրախների հասցված գիշերային հարվածները արվել են ի պատասխան իսրայելական տարածքների գնդակոծման, ու հավելել է, որ իշխանությունները կշարունակեն ապահովել Իսրայելի անվտանգությունը, գրում է РИА Новости գործակալությունը: «Ես հասկացա, որ անկախ նրանից, թե ով է մեզ վնաս հասցրել, մենք նրան ցավագին պատասխան կտանք: Մենք հենց այդպես այսօր վարվեցինք, երբ հարվածներ հասցրեցին Սիրիայում «Ղուդս» իրանական ուժերի ռազմական թիրախներին, սիրիական ռազմական թիրախների դեմ այն բանից հետո, երբ երեկ երեկոյան Իսրայելի ուղղությամբ հրթիռներ էին արձակվել»,- նշված է հայտարարության մեջ, որը տարածել է Նեթանյահուի գրասենյակը: Իսրայելի զինված ուժերի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումներն իրականացվել են մոտավորապես 20 թիրախների ուղղությամբ, որոնց կեսից ավելին պատկանել են իրանական կողմին: Թիրախներից մեկը գտնվել է Դամասկոսի օդանավակայանի հարևանությամբ, որտեղ, ըստ ենթադրությունների, գտնվել է «Ղուդս»-ի շտաբը: |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30